Հայաստանի Հանրապետությունում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով, որ հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն՝ առանձին շրջաններում, սպասվում է ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 17-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։