Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նորընտիր առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը՝ «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը ցանկացած պահի կարող են դառնալ հեռախոսազրույցի նախաձեռնողներ։ Ավանդույթի համաձայն, սակայն, առաջին քայլն անում է նոր իշխանության եկած առաջնորդը կամ կառավարության ղեկավարը։ Մենք սպասում ենք, թե երբ Թրամփը կզանգի մեզ»,- նշել է Ուշակովը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության ԱՄՆ նոր վարչակազմի հետ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում