Տնտեսություն

Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի

1 րոպեի ընթերցում

Նախատեսվում է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի

Եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ կարողանան հայտարարագիր ներկայացնել, ՊԵԿ-ը իրազեկման պլան ունի, այդ թվում ՝մարզային այցերով: ՊԵԿ-ի սպասարկման սրահներում ևս կլինեն իրազեկման թերթիկներ, թե ինչպես հայտարարագիր լրացնել:

Քննարկել են, թե ինչպես մեղմել ռիսկերը, որ մարդկանց մոտ հարց չառաջանա՝ որ գումարն ինչպես փախանցել և այլն: «Այս պահին քննարկում ենք համապատասխան շեմեր դնելու գաղափարը: Առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ, թե մինչև որ շեմերի փոխանցումները կարող են չհայտարարագրվել կամ որ շեմից բարձրերը պետք  է հայտարարագրվեն»,-ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք տրանսֆերտները հարկվելու են՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ նվիրատվություն ենթադրող փոխանցումները չեն հարկվում, բայց քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում