Քաղաքականություն

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վահան Կոստանյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Հնարավորություն ունեցա Հայաստան-ԱՄն ռազմավարական գործընկերության հարցը քննարկել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ։

«Ընդգծել եմ Հայաստանին շարունակվող երկկուսակցական աջակցության կարևորությունը»,- գրել է Կոստանյանը։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ 

Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Հայկական կողմից կանոնադրությունը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում