Տնտեսություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված քայլերը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այդ համատեքստում ներկայացվել են բիզնեսի, աշխատաշուկայի, ներդրումային միջավայրի ազատության և այլ համաթվերում ներկայիս իրավիճակը, վերոնշյալ ուղղություններով Հայաստանի վարկանիշի բարելավմանը միտված բարեփոխումներն ու ծրագրերը: Վերջիններիս առնչությամբ հնչել են նաև տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:      

Ըստ աղբյուրի՝ վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել վերոնշյալ ուղղություններով համակարգված քայլերը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի  յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով վերհանի բացերը և իրականացնի միջոցառումներ, որոնք կնպաստեն վարկանիշային համաթվերում Հայաստանի դիրքի հետևողական բարելավմանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում