ՀՀ առողջապահության նախարարությունը 2025 թվականին ամբողջապես անցնելու է թվայնացված էպիկրիզների. Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Առողջապահական համակարգի որակի բարձրացման համար թվայնացումն ունի չափազանց կարևոր նշանակություն. 2025 թվականին առողջապահության նախարարությունն ամբողջապես անցնելու է  թվայնացված էպիկրիզների:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Ընդհանուր առողջապահական որակի բարձրացման համար թվայնացումն ունի չափազանց կարևոր նշանակություն: Այս տարի մենք ամբողջապես գնալու ենք թվայնացված էպիկրիզների, որի հիման վրա ենք միայն փոխհատուցումներն իրականացնելու: Այո, դա նշանակում է լրացուցիչ հմտությունների, գիտելիքների ձեռքբերում, բայց  եթե մենք չգնանք թվայնացման, մենք չենք կարող խոսել ո՛չ ֆինանսական միջոցների էֆեկտիվ օգտագործման, ո՛չ էլ հենց առողջական ցուցանիշների բարելավման մասին»,- նշեց Ավանեսյանը: 

Խոսելով էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացի կարևորությունից՝ նախարարն ընդգծեց, որ անընդհատ աշխատանքի մեջ են գտնվում թե՛ բժշկական հաստատությունների, թե՛ դեղատների հետ: Ըստ նրա՝ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելը և դեղատոմսով բացթողումը տնտեսվարողի վրա որևէ ֆինանսական հավելյալ ծախս չի ենթադրում: Այսինքն, դեղատունը որևէ շահագրգռվածություն այս մասով չունի, որպեսզի  չհետևի էլեկտրոնային դեղատոմսի կանոնին:

«Տեխնիկապես դեղատոմս դուրս գրելը 2-3 րոպե կտևի: Այս պահին մենք ևս վեց ամսով հետաձգեցինք միայն էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի ավելացումը: Այս մասով էլ որոշակի  ժամանակ ենք տալիս, որպեսզի թե՛ քաղաքացիները, թե՛ բժշկական կենտրոնները, թե՛ դեղատները հետևեն այս կանոններին:

Տեխնիկական որևէ խոչընդոտ չկա, որ մենք էլեկտրոնային դեղատոմսին չհետևենք: Դա կապահովի նաև, որ հորմոնալ դեղամիջոցների և հակաբիոտիկների անհարկի չարաշահում չունենանք և այնպիսի  իրավիճակում չհայտնվենք, որ հինգ տարի հետո թոքաբորբից մահեր ունենանք»,- ընդգծեց Ավանեսյանը: 

Հայերեն

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

«Յանդեքս» քարտեզներում այս պահին հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի

Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն

Արաբական լիգան մտադիր է գագաթնաժողով անցկացնել Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանությանը հակազդելու համար

Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահի հետ հեռախոսազրույցը

Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը