Հայաստան

Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն

«Հրազդան» բժշկական կենտրոնից փետրվարի 8-ին ժամը 05:16-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում