Ջրծաղիկի պատվաստանյութը մինչև ընդունվելը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու․ Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Ջրծաղիկի պատվաստանյութի  խմբաքանակը  հանձնվել  է Հայաստանին, սակայն այն դեռ ընդունված չէ. պատվաստանյութը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստանյութերը։ Երբ կավարտվի հանձնման-ընդունման ամբողջական  փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք այդ խմբաքանակը, թե՞ չենք ընդունում:  

Վստահ եմ, որ փետրվարից մենք արդեն կսկսենք պատվաստանյութերի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունով: Այսինքն՝ մենք ներդնում ենք Հայաստանում ևս մի պատվաստանյութ»,- մանրամասնեց Ավանեսյանը։  

Նախարարը նշեց, որ 2025 թվականի խմբաքանակի գնման գործընթացը  ևս իրականացված է: Ըստ նրա՝ սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ ջրծաղիկը սեզոնին բավականին խնդիրներ է առաջացնում երեխաների շրջանում:

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել