Հայաստան

Շինարարական նյութերի ու աշխատանքների գնագոյացումը կձևավորվի նոր մեթոդով

1 րոպեի ընթերցում

Շինարարական նյութերի ու աշխատանքների գնագոյացումը կձևավորվի նոր մեթոդով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել է շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականություն, որն առաջիկայում կհաստատվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հունվարի 13-ի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ 

«Մինչև հիմա ՀՀ-ում կիրառվում էր դեռևս 1984 թվականից գործող ինդեքսային մեթոդը՝ տարրային նորմերից ելնելով, որն ինչ-որ գործակիցների կիրառմամբ բերում հասցվում էր մեր օրեր և դրանով կազմվում էին շինարարական նախահաշիվներ կամ աշխատանքի ու շինարարական նյութի արժեք»,-պարզաբանեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ կձևավորվի համապատասխան  թվային հարթակ։ 

Ըստ այդմ՝ շինարարական նյութերի գնագոյացման համար կօգտագործվեն Պետական եկամուտների կոմիտեի բազայում առկա շինարարական նյութերի գները, ինչը կապահովվի շուկայական իրական գների ձևավորումը։ Բացի այդ՝ համապատասխան մասնագետների կողմից կիրականացվի շուկայի ուսումնասիրություն, ըստ որի կձևավորվեն յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի ու տարվա համար իրական շուկայական գները։ 

Ըստ կոմիտեի ղեկավարի՝ միևնույն ժամանակ արդեն հրապարակվել են շինարարական աշխատանքների գնագոյացման նորմերն ու դրանց կիրառման կարգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում