Հայաստան

Քաղշինկոմիտեի ղեկավարը ներկայացրեց 300 դպրոցների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքների ցուցանիշները

1 րոպեի ընթերցում

Քաղշինկոմիտեի ղեկավարը ներկայացրեց 300 դպրոցների կառուցման ու  հիմնանորոգման աշխատանքների ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով արդեն իսկ իրականացվել է 315 դպրոցի տեղորոշում, որից 46-ի շինաշխատանքները կամ ավարտված են, կամ նախատեսվում են առաջիկա օրերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հունվարի 13-ի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ 

«Ընթացքում են 27 դպրոցի շինաշխատանքները, իսկ 142-ի մասով կնքված են պայմանագրեր, որից 15-ը՝  վերանորոգման վերաբերյալ»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ նախապատրաստական փուլում են գտնվում 100 դպրոց, որոնց աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում, այդ թվում՝ 40-ի մասով արդեն գնման գործընթաց է իրականացվում։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում