Հայաստան

Ստեփանավանում և Սպիտակում ավելի քան 15 բազմաբնակարան շենքեր են կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանում և Սպիտակում ավելի քան 15 բազմաբնակարան շենքեր են կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում մեկնարկել է բազմաբնակարան 15 շենքերի շինարարությունը՝ 308 բնակարանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ մանրամասնելով, որ վթարային վիճակում գտնվող բազմաբնակարան փայտե 24 շենքերի փոխարեն իրականացվող շինարարության արժեքը կազմում է շուրջ 10 մլրդ դրամ։

«Ավարտական փուլում է Սպիտակում վթարային փայտե հանրակացարանային 2 շենքի փոխարեն 4 մասնաշենքից բաղկացած՝ 36 բնակարանով բազմաբնակարան շենքի կառուցման ծրագիրը։ Շինարարական աշխատանքների արժեքը կկազմի մոտ 660 մլն դրամ»,-ասաց Վարդանյանը։

 Կոմիտեի նախագահի խոսքով՝  «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում 2024 թվականին իրականացվել է «Նոր Երևան» և «Ավան թաուերս» բնակելի թաղամասերից բնակարանների վիճակահանություն․ բաշխվել է համապատասխանաբար՝ 520 և 717 բնակարան։

 Բացի այդ, շահագործման են հանձնվել «Ճառագայթ» բնակելի թաղամասի՝ երկրորդ փուլում բաշխված բնակարանները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում