Իսրայելը Լիբանանում տներ է պայթեցրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական ուժերը Լիբանանի Աիտա ալ-Շաաբում գտնվող Բինտ Ջբեյլ թաղամասում մի  շարք տներ են պայթեցրել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի ​​ազգային լրատվական գործակալությանը: 

Իսրայելի այս գործողության արդյունքում բարձր ձայներ են հնչել, որոնք լսվել են շրջակա գյուղերում: 

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադար էր հաստատվել նոյեմբերի 27-ին, սակայն Լիբանանը տասնյակ անգամներ Իսրայելին մեղադրել է այն խախտելու մեջ: 

Հայերեն English Русский