ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական ուժերը Լիբանանի Աիտա ալ-Շաաբում գտնվող Բինտ Ջբեյլ թաղամասում մի շարք տներ են պայթեցրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը:
Իսրայելի այս գործողության արդյունքում բարձր ձայներ են հնչել, որոնք լսվել են շրջակա գյուղերում:
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադար էր հաստատվել նոյեմբերի 27-ին, սակայն Լիբանանը տասնյակ անգամներ Իսրայելին մեղադրել է այն խախտելու մեջ: