Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա՝ քննարկելու հրադադարի դեպքում այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը: 

Սթարմերի պլանավորած այցի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում դաշնակիցների հետ հանդիպումից հետո՝ չհստակեցնելով, թե երբ է Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելելու Ուկրաիանա։ 

Սթարմերի ծրագրվող այցը կդառնա նրա առաջին այցն Ուկրաինա Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվելուց հետո։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում