Հայաստան

Դեսպան Աֆյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Աֆյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը, ՀՀ ռազմական կցորդ Արկադի Տոնոյանի և դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանի ուղեկցությամբ, մասնակցել է AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքներին նվիրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կլոր սեղանի քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի և տվյալ ոլորտի այլ պաշտոնատարների հետ:

Առաջիկայում կայանալիք միջոցառման կարգախոսներից է ազդեցիկ քննարկումների, ռազմավարական գործընկերությունների և բեկումնային նորարարությունների խթանումը:

AeroIndia 2025-ը Հնդկաստանի ամենախոշոր օդատիեզերական ցուցահանդեսներից է, որը կարևոր հարթակ է միջազգային համագործակցությունն ամրապնդելու և ոլորտի նորարարական ձեռքբերումները ներկայացնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում