Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թ․ հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում եմ Պետական եկամուտների կոմիտեից: 

Մասնավորապես, 43 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 338.2 մլն դրամ տուգանք։ Իսկ 13 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է 99 չգրանցված աշխատող և առաջադրվել է շուրջ 24.8 մլն դրամ տուգանք։ 

Խոշոր  հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում