Վերջին երկու տարիների ընթացում «Արմսաթ-1» արբանյակը մեծ ծավալի լուսանկարահանումներ է իրականացրել. ԲՏԱ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կարծում է, որ «Արմսաթ-1» արբանյակի ձեռք բերումը Հայաստանի Հանրապետության առաջին քայլն է տիեզերական ոլորտում իր տեղն ամրագրելու, ինչպես նաև կարողություններ և գիտելիքներ հավաքագրելու առումով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայրապետյանն ասաց 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ:

Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյան

Նա նշեց, որ նախագծի համար նախատեսված բյուջեի շրջանակում  Հայաստանը ոչ միայն ձեռք է բերել «Արմսաթ-1» արբանյակը, այլև կառուցվել է երկրային կայանը՝ Ground Station-ը, որը ոչ միայն ծառայում է և ծառայելու է «Արմսաթ-1»-ին, այլ ընդհանրապես բոլոր այն արբանյակներին, որոնք ժամանակի ընթացքում Հայաստանը ձեռք կբերի, իսկ ապագայում նաև կկառուցի: 

Հայրապետյանն ընդգծեց՝ այդ նախագծի համար նախատեսված բյուջեում են ներառված նաև արբանյակի կառավարման մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման և մասնագետներին նեղ մասնագիտական գիտելիքներ փոխանցելու գործընթացները: 

Նախարարը նշեց, որ «Արմսաթ-1» արբանյակը մեծ ծավալի լուսանկարահանումներ է իրականացրել վերջին երկու տարվա ընթացքում: Թե դրանք ինչ նպատակով են օգտագործվել, նախարարը չմանրամասնեց:

«2024-ին մեր մասնագետները, ստանալով համապատասխան գիտելիքներ ու կարողություններ, ամբողջությամբ ստանձնեցին «Արմսաթ-1» արբանյակի կառավարումը: «Արմսաթ-1»-ը ի բնե չէր կարող, մեր երկրի անվտանգության կարիքներից ելնելով, բոլոր խնդիրները հասցեագրել, առավել ևս՝ լուծել, սակայն այն մեզ տվեց լավ հնարավորություն հասկանալու, թե ինչ է տիեզերքը, ինչպես Հայաստանը կարող է իր լրջագույն ներկայությունն ունենալ տարբեր ուղեծրերում և ինչպես դրանք կառավարել:

 «Արմսաթ-1»-ը, իհարկե, այս հնարավորությունը տվել է, բայց պարամետրերի առումով այս փուլում արբանյակը չէր կարող մոտ լինել այն պարամետրերով պրոդուկտներին, որոնք աշխարհի խոշորագույն ընկերությունները ստեղծում և վաճառում են առաջատար երկրներին»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ