Հայաստան

Անցած տարի 5 նոր ավիափոխադրող ընկերություններ են գրանցվել Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Անցած տարի 5 նոր ավիափոխադրող ընկերություններ են գրանցվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած տարվա ընթացքում հայաստանյան շուկա 5 նոր ավիափոխադրող ընկերություններ են մուտք գործել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։ 

«Անցած տարվա դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ օդանավակայանների կողմից սպասարկվել է 5 միլիոն 251 հազար 932 ուղևոր, իսկ օդային ճանապարհով փոխադրվել է 41 հազար 470 տոննա բեռ։ Տարեվերջի դրությամբ «Սյունիք» օդանավակայանից Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ»,- նշեց Խուդաթյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում