Հնդկաստանում զայրացած փիղը կրոնական փառատոնի ժամանակ հարձակվել է մարդկանց վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Կերալայի Մալապպուրամ շրջանում ամենամյա կրոնական փառատոնի ժամանակ զայրացած փիղը հարձակվել է մարդկանց վրա, որի հետևանքով առնվազն 17 մարդ վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Դեպքի վայրի տեսագրությունում երևում է, թե ինչպես է փիղը բարձրացնում մարդուն և կնճիթով պտտեցնում, նախքան նրան գետնին գցելը:
Ըստ աղբյուրի՝ տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է Կոտակալայի հիվանդանոցում:
Տեսանյութի տվյալներով՝ խուճապը սկսվել է, երբ մարդիկ փորձել են փախչել անվտանգ վայր: Վնասվածքների մեծ մասը մարդիկ ստացել են առաջացած հրմշտոցի պատճառով։
Կարդացեք հոդվածը` Русский