Ոչ թե պատնեշ, այլ կամուրջ. Միրզոյանն արձագանքեց Ալիևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի ցանկանում և իր համար շահեկան էլ չէ պատնեշ լինել այլ պետությունների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի: 

«ՀՀ-ն չի ուզում և չի էլ պատրաստվում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր հնարավոր երկրներն ուզում են հարաբերություն, առևտուր, շարժ ունենալ մնացած հնարավոր բոլոր երկրների հետ: Եվ սա բխում է պետությունների կենսական շահերից: Մենք ևս շահագրգիռ ենք այդ շարժով և ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ տարբեր պետությունների միջև, մեր մյուս հարևան պետությունների միջև: Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ: Սա վերաբերվում է և աշխարհագրորեն մեզ մոտ գտնվող երկրներին՝ բառացիորեն կամուրջ լինելուն և, օրինակ, հեռու գտնվող երկրներին՝ փոխաբերական իմաստով: Այնպես որ՝ ոչ թե պատնեշ, այլ օղակ»,-ասաց Միրզոյանը: 

Անդրադառնալով Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»-ի վերաբերյալ հայտարարություններին՝ ԱԳ նախարարն ասաց, որ Հայաստանի համար և՛ եզրույթն է անընդունելի, և՛ կոնցեպտը, որը դրվում է այդ եզրույթի տակ: 

Ըստ նրա՝ հակառակը՝ եթե այդ կոնցեպտը չկա, եթե լիարժեքորեն հարգվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ ինքնիշխանությունը բոլոր բաղադրիչներով, այդ թվում՝ անմիջական անվտանգության ապահովման բաղադրիչով, ապա Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլ նաև շահագրգիռ է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների օր առաջ շահագործմամբ:

Հայերեն العربية English ქართული Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին