Սփյուռք

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի՝ Ալֆորվիլ քաղաքում տեղակայված Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցում հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Հաղորդվում է, որ Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, դեսպանության անձնակազմը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավոր հետևորդներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում