Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով այսպես կոչված ‹‹Զանգեզուրի միջանցքին››։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։ 

«Մեր և Թուրքիայի ջանքերը եղել են, նկատի ունենալով բարիդրացիությունը և հաշվի առնելով, որ երկու երկրների համար համար կարևոր է երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, փորձել ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար, շուտով մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա համապատասխան կառույցների և պահառության մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ՝ հարցը մոտիկից քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի» -լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էսմայիլ Բաղային։ 

Այդուհանդերձ, այս հայտարարությունն ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել և ներկայացրել, իբր թե խոսքը այսպես կոչված ‹‹Զանգեզուրի միջանցքի›› մասին է։

Նույն ճեպազրույցի ընթացքում իրանցի դիվանագետն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, վերահաստատել է այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը:

‹‹Իրանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցության աճը, սակայն ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն››,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին