Մեղքը ՌԴ ներկայացուցիչների վրա է. Ալիևը պահանջում է պատժել Ադրբեջանի ինքնաթիռի կործանման մեղավորներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Azerbaijan Airlines» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման մեղքը ՌԴ ներկայացուցիչների վրա է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ավիավթարից զոհված անձնակազմի ընտանիքների անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ:

«Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է։ Եվ մենք պահանջում ենք արդարություն։ Մենք պահանջում ենք պատժել մեղավորներին, մենք պահանջում ենք լիակատար թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,- ընդգծել է Ալիևը։

Նա տեղեկացրել է, որ այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը։

«Վստահ եմ, որ առաջիկայում կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կլինի։ Եվ դա, բնականաբար, կարևոր պահ կլինի այդ ողբերգության լիարժեք հետաքննության և մեղավորներին պատժելու գործում»,- եզրափակել է Ալիևը։

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։ Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի հարվածի հետևանքով։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ներողություն է խնդրել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

 

Հայերեն English Русский

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար