Հայաստան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք

1 րոպեի ընթերցում

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից, վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում