Հայաստան

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը կլինեն տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի`7-10 աստիճանով։

Մարզերում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 6-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում,սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։  Քամին` հյուսիսարևմտյան, 2-4մ/վ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում