Ռուսաստան

Կուբանում մազութից տուժած ավելի քան 2,5 հազար թռչուն են փրկել

1 րոպեի ընթերցում

Կուբանում մազութից տուժած ավելի քան 2,5 հազար թռչուն են փրկել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անասնաբույժներն ու կամավորները Անապայում և Տեմրյուկի շրջանում ավելի քան 2,5 հազար թռչուն են փրկել, որոնք տուժել են լցանավի վթարից հետո ծովի մակերևույթին տարածված մազութից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Կուբանի օպերատիվ շտաբը հաղորդել է Telegram ալիքում։

«Փրկարարներն ու կամավորները ավելի քան 2,5 հազար փետրավոր են փրկել Անապայում և Տեմրյուկի շրջանում, 1622 թռչնի տեղափոխել են կենդանիների վերականգնողական կենտրոններ: Այն փետրավորները, որոնց առողջական վիճակն, ըստ մասնագետների, վտանգ չի ներկայացնում, սկսել են բնական միջավայր բաց թողնել Կրասնոդարում և Զապորոժիեի-Թամանի արգելոցի տարածքում»,-ասվում է հրապարակման մեջ։

Դեկտեմբերի տասնհինգին Կերչի նեղուցի շրջանում փոթորիկի պատճառով վթարի է ենթարկվել երկու լցանավ՝ «Վոլգոնեֆտ-212»-ը՝ անձնակազմի 13 անդամով և «Վոլգոնեֆտ-239»-ը, որում գտնվել է 14 նավաստի: Լցանավերից մարդկանց տարհանել են, զոհվել է «Վոլգոնեֆտ-212»-ի հերթափոխի նավաստին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և ծովային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու փաստով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում