ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳՆ տարածքային յուրաքանչյուր ստորաբաժանում տարեսկզբին պետք է ունենա կազմած աշխատանքային պլան, որն իր մեջ կներառի տվյալ տարածքում կատարվող հանցատեսակների, դրանց առանձնահատկությունների վերլուծություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՀՈԳՎ Արմավիրի բաժնում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցում էին Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը:

Խորհրդակցությանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավարության այլ ներկայացուցիչներ։

Արմավիրի մարզի ՆԳ նախարարության ստորաբաժանումները ներկայացրել են կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները։

Նախարարի կողմից մի շարք ուղղություններով տրվել են հանձնարարականներ՝ ուժեղացնել ծառայությունները, ակտիվացնել մի շարք հանցատեսակների դեմ ամենօրյա հետևողական միջոցառումներն ու օպերատիվ աշխատանքը։

Նախարարն ընդգծել է Արմավիրի մարզի կտրվածքով Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունն ու դերը մարզի աշխատանքների կատարողականը գնահատելիս։

Կադրային քաղաքականության շրջանակում կարևորվել է ծառայողների բարեվարքությունը, կատարողական կարգապահությունը, քաղաքացիների հետ գրագետ շփումներն ու պրոֆեսիոնալիզմը։ Քննարկվել են նաև Միգրացիայի և քաղաքացիության, Փրկարար ծառայության, Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքին վերաբերող այլ հարցեր։

 

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում