Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված հողամասերը վերադարձվել են պետությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ երկու հողամաս վերադարձվել է պետությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Մ. Մկրտչյան փողոցի 32/1 (26,700 քմ մակերես, 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք) և 36/1 (26,400 քմ մակերես, 213 միլիոն 531 հազար 120 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք) հասցեների հողամասերի նկատմամբ։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը։ Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել 2007 թվականին կայացած աճուրդները, որոնց արդյունքում հողամասերը օտարվել էին օրենքի խախտմամբ։

Դատարանի որոշմամբ կիրառվել են անվավերության հետևանքներ, և հողամասերը վերադարձվել են պետությանը։

 

 

 

 

 

Հայերեն Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց