Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Դեկտեմբերի 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային՝ գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հայերեն Русский

Կբարձրացվի Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետությունը

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ

Սերգեյ Խաչատրյանի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել