Սպորտ

Կարողացա 2024 թվականին բարելավել իմ օլիմպիական արդյունքը. Արթուր Դավթյան

1 րոպեի ընթերցում

Կարողացա 2024 թվականին բարելավել իմ օլիմպիական արդյունքը. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանն անդրադարձել է անցնող` 2024 թվականին:

«Ես ինչ-որ չափով գոհ եմ իմ արդյունքներից, բայց կարող էր ավելի լավ լինել: Ես կատարեցի իմ առաջադրանքը, իսկ մրցավարներն այդ կերպ որոշեցին: Հաջորդ Օլիմպիական խաղերի համար նախ պետք է ձգտենք ուղեգիր նվաճել ու հետո էլ բարդացնել վարժությունը: Կարողացա 2024 բարելավել իմ օլիմպիական արդյունքը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը:

Դավթյանի խոսքով` այժմ ինքը բուժման կուրսեր է անցնում և հաջորդ տարի նոր կվերադառնա բուն մարզումային գործընթացին: 

«Հիմա տարիքով ավելի մեծ եմ և ինձ համար առաջնայինը վնասվածք չստանալն է: Մտադիր չեմ բարդացնելու վարժությունս, եթե այն կհանգեցնի նոր վնասվածքների»,-ասաց նա:

Արթուր Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Նա 2020 թվականի Տոկիոյի ՕԽ-ի բրոնզե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում