Միացյալ Նահանգներ

Պենտագոնը չի մեկնաբանում Զապորոժիեում F-16 կործանիչի խոցման մասին հաղորդումները

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը չի մեկնաբանում Զապորոժիեում F-16 կործանիչի խոցման մասին հաղորդումները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում հաղորդումներն այն մասին, որ Զապորոժիեի մարզում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի՝ ամերիկյան արտադրության F-16 կործանիչ-ռմբակոծիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։

«(ԱՄՆ) պաշտպանության նախարարությունը  հայտարարություններ կամ տեղեկատվություն չունի տրամադրելու համար: Մենք ձեզ կուղղորդենք ուկրաինական կողմի մոտ՝ այս առնչությամբ որևիցե մանրամասնության  համար», - պատասխանել է աշխատակիցը F-16-ի կործանման մասին հաղորդումները մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին։

Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի ինքնիշխանության, հայրենասիրական նախագծերի և վետերանների աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը դեկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Զապորոժիեի մարզում խոցվել է F-16, որը հրթիռային հարված էր նախապատրաստում տարածաշրջանին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան Դանիայից ստացել է F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Նա չէր հստակեցրել, թե ինչ քանակի ինքնաթիռների մասին է խոսքը։ Նոյեմբերին Դանիայի իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային են փոխանցել վեց F-16 կործանիչներ, և որ նախատեսվում է մատակարարել ևս 13 ինքնաթիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում