Աշխարհ

Մոզամբիկի բանտերից մեկում խռովության հետևանքով 33 մարդ է զոհվել, 1500 բանտարկյալ՝ փախուստի դիմել

1 րոպեի ընթերցում

Մոզամբիկի բանտերից մեկում խռովության հետևանքով 33 մարդ է զոհվել, 1500 բանտարկյալ՝ փախուստի դիմել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուի բանտերից մեկի բանտարկյալներն, օգտվելով երկրում ընտրությունների արդյունքներից սկսված դժգոհություններից և ցույցերից, խռովություն են բարձրացրել։ Բանտապանների հետ տեղի ունեցած բախումների ընթացքում 33 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել, ավելի քան 1500 բանտարկյալ փախել է բանտից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Փախուստի դիմած բանտարկյալներից 150-ը վերադարձվել են։ 

Մոզամբիկում ցույցերը սկսվել են դեկտեմբերի 23-ին, երբ երկրի գերագույն դատարանը հաստատեց հոկտեմբերին կայացած ընտրություններում իշխող «Ֆրելիմո» կուսակցության հաղթանակը, որը երկրում իշխում է 1975 թվականից։ Ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ նախագահ է վերընտրվել Դանիել Չապոն՝ հավաքելով ձայների 71%-ը։

Ըստ Մոզամբիկի ներքին գործերի նախարարի՝ դեկտեմբերի 23-ից ցույցերի ընթացքում առնվազն 21 մարդ է զոհվել, իսկ ընտրություններին հաջորդող երեք ամիսներին անցկացված ցույցերի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 150-ի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում