Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը ելույթներով հանդես կգա Չինաստանում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կունենա 6 համերգ Չինաստանի 5 քաղաքում՝ Պեկին, Ուրումչի, Չանան, Նանթոնգ և Չենդու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրերում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի դասականների հայտնի ստեղծագործություններ։ 

«Նվագախմբի ամանորյա հյուրախաղերը Չինաստանում ավանդական են դարձել։ Համերգների ծրագրերում եվրոպացի և ռուս կոմպոզիտորների կողքին ընդգրկված են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք շատ համերգասրահներում հնչելու են առաջին անգամ։ Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են, ինչը կարևոր ցուցանիշ է մեր նվագախմբի համար»,-ասում է նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտական հյուր է Չինաստանում, և համերգները նպատակ ունեն հանրայնացնելու դասական երաժշտությունը, ինչպես նաև հայ կոմպոզիտորական ու կատարողական արվեստն այդ երկրում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում