Մերձավոր Արևելք

Գազայի հատվածին հասցված հարվածներից զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 5 լրագրող

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածին հասցված հարվածներից զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 5 լրագրող

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 10 մարդ զոհվել և տասնյակից ավելին վիրավորվել են Գազայի հատվածին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Զոհերից 5-ը լրագրողներ են։ Նրան զոհվել են, երբ իսրայելական ուժերն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Նուսեյրաթի փախստականների ճամբարում գտնվող ալ Ավդա հիվանդանոցի մոտ կայանված նրանց մեքենային։ Ավտոմեքենայի վրա նշված է եղել «Մամուլ», այն պատկանել է Al-Quds Today հեռուստաալիքին:

Եվս 5 մարդ զոհվել և 20-ը վիրավորվել է Գազա քաղաքի ալ Զեյթունի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով: Ըստ անկլավի առողջապահական իշխանությունների՝ փլատակների տակ կարող են գտնվել ևս շուրջ 30 մարդ։

Al Jazeera-ն հիշեցնում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական ուժերի հարվածից զոհվել է 200 լրագրող։ Վերջին տասն օրում զոհված լրագրողների թիվը հասել է առնվազն 11-ի։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում