Հայաստան

Շարունակվում են urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը

2 րոպեի ընթերցում

Շարունակվում են urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով urban.e-gov.am թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները՝ բարելավելու համակարգի միջոցով գործընթացի կազմակերպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից՝ նշելով, որ այդ նպատակով կոմիտեում կայացել են հանդիպումներ նախագծային մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը, ներկայացվել հարթակի արդիականացմանն ուղղված առաջարկներ։ Նախագծողները կարևորել են, որ բոլոր համայնքներում թույլտվությունների տրամադրման գործընթացներն իրականացվեն միասնական մոտեցմամբ, ինչի հնարավորությունը ստեղծվում է թվային հարթակի գործարկմամբ։ Նրանք ներկայացրել են իրենց առաջարկները՝ համակարգից օգտվելու քայլերի դյուրացման, նաև հունվարի 1-ից էլեկտրոնային հայտերի ծավալի ավելացման պարագայում աշխատանքների արդյունավետ իրականացման վերաբերյալ։

Համայնքապետարանների ներկայացուցիչները ներկայացրել են համակարգի աշխատանքի վերաբերյալ իրենց դիտարկումները, և հարթակը մշակած «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրենը տեղում կարգավորել է ի հայտ եկած տեխնիկական խնդիրները։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում