Մերձավոր Արևելք

Կաթոլիկ Սուրբ Ծնունդը Սիրիայում հանգստյան օր է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Կաթոլիկ Սուրբ Ծնունդը Սիրիայում հանգստյան օր է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի իշխանությունները մի շարք քաղաքներում սիրիացի քրիստոնյաների բողոքի ցույցերի ֆոնին դեկտեմբերի 25-ը և 26-ը, որոնք համընկնում են կաթոլիկ Սուրբ Ծննդի հետ, պաշտոնական հանգստյան օրեր են հայտարարել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն

«Պետական ​​հիմնարկների բոլոր աշխատակիցների համար 2024 թվականի դեկտեմբերի 25-ը և 26-ը հայտարարված են հանգստյան օրեր։ Այն հիմնարկները և համապատասխան նախարարությունները, որոնց գործունեությունն ունի կարևոր նշանակություն, կշարունակեն աշխատել»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Դամասկոսի արվարձաններում և Սիրիայի մայրաքաղաքի քրիստոնեական թաղամասերում տեղի են ունեցել խաղաղ ցույցեր՝ ընդդեմ Սիրիայում նոր կառավարության իշխանության գալուց հետո քրիստոնյա բնակչության նկատմամբ ճնշումների։

Ավելի վաղ մի խումբ օտարերկրյա վարձկաններ և մի շարք զինված խմբավորումներ Հոմս նահանգի հյուսիսում գտնվող Սկալբիա քաղաքում այրել էին Սուրբ Ծննդյան տոնածառը։ Ավելի ուշ տեղի իշխանությունները հայտարարեցին, որ հանցագործները կալանավորվել են և կպատժվեն։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում