Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Իսլանդիայի նախկին արտգործնախարար Թորդիս Կոլբրունին երկկողմ կապերը խթանելու և նախորդ տարիներին երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը Իսլանդիայի նախկին արտգործնախարարին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ջերմորեն շնորհավորել է Իսլանդիայի նորանշանակ արտգործնախարար Թորգերդուր Կատրինին։ 

«Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդմանը ինչպես երկկողմ, այնպես էլ այլ ձևաչափերով, ներառյալ NB8-ը»,- գրել է Արարատ Միրզոյանը սոցցանցի X հարթակում:

Հայերեն العربية English فارسی Français Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել