Մերձավոր Արևելք

Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ նոր հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Եմենի և Իսրայելի միջև սրացումը վերջին շաբաթների ընթացքում նոր մակարդակի է հասել։ Հութիները գրեթե ամեն օր սկսել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ուղարկել Իսրայել՝ սպառնալով Իսրայելին համաչափ պատասխան տալ Եմենի տարածքի ցանկացած ռմբակոծման դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում