Ադրբեջան

Պուտինը և Ալիևը բարձր են գնահատել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Ալիևը բարձր են գնահատել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի հասնելու առնչությամբ և պայմանավորվել են շարունակել անձնական շփումները», - նշված է հաղորդագրության մեջ։

Պուտինը զանգահարել էր Ալիևին՝ նրան ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում