Գործարկվել է transport.yerevan.am կայքը. Ավինյանը մանրամասներ ներկայացրեց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր գործիքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այդ մասին խոսեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը։ 

«Առհասարակ միասնական տոմսային համակարգի մասին խոսելիս՝ ավելի հաճախ խոսում ենք սակագներից, սակայն ցանկանում եմ բոլորիս ևս մեկ անգամ հիշեցնել, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանի թվային փոխակերպման շատ կարևոր մի մաս է։ Ես և մեր թիմը հավատացած ենք, որ այսօր հնարավոր չէ առանց թվայնացման քաղաքացիներին իրապես որակյալ ծառայություն մատուցել։ Այս տրամաբանության մեջ այսօր կներկայացնեմ transport.yerevan.am կայքը, որի գործիքակազմը շարունակաբար ավելանալու է, սակայն այսօր արդեն կարող եք մտնել կայք, ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է լինելու ամենամատչելի տոմսը հատկապես ձեզ համար, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելու միջոցով ստուգել՝ արդյոք ներառված եք արտոնյալ խմբում և, ընթերցելով հաճախ տրվող հարցերի բաժինն, ավելի ամբողջական տեղեկություններ ստանալ միասնական տոմսային համակարգի մասին»,- ասաց Ավինյանը։ 

Ավինյանը շեշտեց, որ transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է։ «Ի՞նչ է իրենից ներկայացնում Երևանի թվային ծառայությունների միասնական հարթակը։ Դա մի հարթակ է, որտեղ երևանցիները ունենալու են իրենց անձնական գրասենյակը, բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի միջավայրում, մի օգտահաշվով և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր օգտահաշիվներ և այլն։ Սա այն է, ինչն արդեն իրականացվում է բազմաթիվ զարգացած քաղաքներում, և միասին այս ճանապարհով անցնելու մասին խոսում եմ, որովհետև ակնկալում եմ ոչ միայն և, գուցե, ոչ այնքան ձեր գնահատանքը, այլ օբյեկտիվ քննադատություն և առաջարկներ պարունակող հետադարձ կապը։ Խնդրում եմ հայտնեք մեզ համակարգի խափանումների մասին, եթե այդպիսիք կլինեն, հայտնեք թերությունների մասին, առաջարկեք, թե ինչպես կարող ենք բարելավել հարթակը։ Ի դեպ, այս առաջարկները նույնպես կարող եք ներկայացնել թվային՝ ավելի վաղ գործարկված և շատերիդ ծանոթ «Ակտիվ քաղաքացի» հարթակով»,- մանրամասնեց Տիգրան Ավինյանը։ 

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ևս նշեց, որ կայքի գործիքակազմը շարունակաբար ընդլայնվելու է։ «Շատ շուտով այս կայքի միջոցով հնարավորություն է լինելու ոչ միայն ծանոթանալ տոմսային փաթեթներին, այլ նաև ձեռք բերել դրանք՝ կցելով սեփական բանկային քարտը։ Սա վերաբերելու է բոլոր խմբերին, արտոնյալ խմբում ընդգրկված քաղաքացիները կարող են նույնականացվել կայքում և ստանան իրենց արտոնությունը»,- ասաց Գրիգորյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ բոլոր այն անձինք, որոնք կցանկանան իրենց միասնական տոմսային համակարգը իրենց բանկային քարտին կցել, այդ հնարավորությունը ունենալու են։ «Այս փուլում վերջնական փորձարկումների շրջան ենք անցնում»,- ասաց Ավինյանը։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան