Միացյալ Նահանգներ

Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ստրատեգիան գնալով ավելի  հարձակողական է դառնում, ինչը  տանում է առճակատման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ   Չժան Սյաոգանը այս մասին հայտարարել է դեկտեմբերի 21-ին՝մեկնաբանելով ավելի վաղ Պենտագոնի ներկայացրած զեկույցը Չինաստանի ռազմական զարգացման մասին:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված  զեկույցում նշել էր, որ Չինաստանը 2024 թվականի կեսերին ունեցել է ավելի քան 600 միջուկային մարտագլխիկներ, իսկ 2030 թվականին դրանց թիվը կգերազանցի հազարը: 

Պենտագոնի տվյալներով ՝ Չինաստանն ակտիվորեն մեծացնում է իր միջուկային ուժերը ՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության ուժեղացման ֆոնին: Դրա հետ մեկտեղ զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ կապի բաց ուղիներ պահպանել, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերաճի ռազմական հակամարտության:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում