Քաղաքականություն

Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իր գերմանացի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար պատմական հնարավորության օգտագործման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսելով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին՝ Հաքան Ֆիդանը, նշել է, որ «օգտագործվել է պատմական հնարավորություն՝ հաջողությամբ ավարտելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»։ 

Նա նաև հավելել է, որ երրորդ կողմերը պետք է խրախուսեն այդ գործընթացը արդարացի և անաչառ կերպով։

Հաղորդվում է, որ կողմերը բանակցություններ են վարել նաև ռուս-ուկրաինական հակամարտության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում