Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է ոլորտային աշխատանքների կարգավորումների և մասնագետների պահանջների նախագիծը

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է ոլորտային աշխատանքների կարգավորումների և մասնագետների պահանջների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում է քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգերի և պատասխանատու մասնագետների բնութագրերի նախագիծ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս նպատակով կոմիտեում անցկացվել է հանդիպում Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Նախագծի նպատակն է կարգավորել քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան աշխատանքների իրականացման և ծառայությունների մատուցման համար տնտեսվարող սուբյեկտներին ու որակավորված մասնագետներին ներկայացվող պահանջները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ընդգծել է փաստաթղթի կարևորությունը՝ նշելով, որ դրա ընդունումը կնպաստի լիցենզավորված կազմակերպությունների գործողությունների հսկողությանը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և ոլորտում որակի բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են տեխնիկական հսկողության, մասնագետների պարտադիր առկայության և միաժամանակյա ներգրավվածության հարցերը՝ առաջարկելով յուրաքանչյուր օբյեկտում ընդգրկել առնվազն մեկ հավաստագրված մասնագետ։

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի ինչպես պատվիրատուների համար ճիշտ ընտրության ապահովմանը, այնպես էլ ազատ մրցակցության դաշտի ստեղծմանը քաղաքաշինության ոլորտում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում