Վրաստանի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Լոնդոնի կողմից պատժամիջոցների սահմանման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ 

Բրիտանացի դիվանագետի հետ հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ մտահոգություն հայտնելով Միացյալ Թագավորության կողմից վրաց պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման առնչությամբ։ Մակա Բոճորիշվիլին պարզաբանել է, որ նման գործողությունները վնասում են երկու երկրների միջև առկա բարեկամությանը։ 

Բացի այդ, Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հատկապես կարևոր է Վրաստանում ընթացող իրադարձությունների օբյեկտիվ և անաչառ գնահատականը։

Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 19-ին պատժամիջոցներ է սահմանել Վախթանգ Գոմելաուրիի, նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի, Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանական գերատեսչության պետ Սուլխան Թամազաշվիլիի, Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների գերատեսչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի և նրա տեղակալ Միլերի Լագազաուրի դեմ: 

Ձեռնարկված միջոցների հիմնավորման մեջ նշված է, որ Վրաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարությունը «պատասխանատվություն է կրում այն գործողությունների համար, որոնք հավասարազոր են մարդու իրավունքների խախտման»։ Ըստ Բրիտանիայի՝ Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում երկրի ՆԳՆ-ն արտոնել է «ոստիկանության կողմից բռնության անհամաչափ կիրառում ցուցարարների դեմ», իսկ վրացի ոստիկանները հարձակվել են ընդդիմության առաջնորդների և լրագրողների վրա:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները