Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն՝ առանձին շրջաններում, սպասվում է թույլ ձյուն։

Քամին` արևմտյան` 3-6 մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում