Վրաստան

Վրաստանի ներքին գործերի նախարար Գոմելաուրին նշանակվել է փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ներքին գործերի նախարար Գոմելաուրին նշանակվել է փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին կառավարության փոխվարչապետ նշանակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը:

Կառավարության վարչակազմի տվյալներով՝ դեկտեմբերի 20-ից Վրաստանի կառավարության կազմում կլինեն երեք փոխվարչապետներ։ Առաջին փոխվարչապետի լիազորություններն իրականացնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Փոխվարչապետ է նաև պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Վախթանգ Գոմելաուրիի և Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների գերատեսչության փոխտնօրեն Միլերի Լագազաուրիի նկատմամբ՝ նրանց մեղադրելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների և ցուցարարների դեմ «դաժան բռնաճնշումների» մեջ:

Իր հերթին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վախթանգ Գոմելաուրիի, նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի, Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանական գերատեսչության պետ Սուլխան Թամազաշվիլիի, Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների գերատեսչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի և նրա տեղակալ Միլերի Լագազաուրի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում