Քաղաքականություն

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Ալեն Սիմոնյանը Նյու Դելիում մի շարք հանդիպումներ է ունեցել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Ալեն Սիմոնյանը Նյու Դելիում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Դելի էր մեկնել հնդկական կողմի հրավերով:

Ազգային ժողովն այցն ամփոփող տեսանյութ է հրապարակել:

Նշվում է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ բարեկամական, փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Այս համատեքստում առանցքային է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը:

Այցի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ:

ԱԺ նախագահի առաջին հանիպումը եղել է Հնդկաստանի նախագահի հետ: 

Կողմերը փաստել են, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ: Նախագահը վստահեցրել է, որ այդ այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: ԱԺ նախագահն ի պատասխան ընդգծել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող թեմայի: 

Մանրամասները՝ տեսանյութում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում