Մերձավոր Արևելք

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը դեկտեմբերի 19–ին հարվածներ է հասցրել Եմենի՝ հութիների վերահսկողության տակ գտնվող նավահանգիստներին և էներգետիկ ենթակառուցվածքին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Իսրայելը սպառնացել է ավելի շատ հարձակումներ իրականացնել Իրանին համախոհ զինյալների խմբավորման դեմ: 

Իսրայելի հարձակմանը, որին մասնակցել են 14 կործանիչներ և այլ ինքնաթիռներ, տեղի է ունեցել երկու ալիքով: Առաջինը հարվածներ են հասցրել Սալիֆ և Ռաս Իսա նավահանգիստներին, իսկ երկրորդը մայրաքաղաք Սանային: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում