Միացյալ Նահանգներ

Պենտագոնում հայտնել են, որ Չինաստանն ունի 600-ից ավելի միջուկային մարտագլխիկ

1 րոպեի ընթերցում

Պենտագոնում հայտնել են, որ Չինաստանն ունի 600-ից ավելի միջուկային մարտագլխիկ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ունի ավելի քան 600 միջուկային մարտագլխիկ. մինչև 2030 թվականը դրանց թիվը կգերազանցի 1000 միավորը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Չինաստանի մարտական ​​հզորության շուրջ Պենտագոնի նոր տարեկան զեկույցում:

Այժմ ՉԺՀ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների թվաքանակը ներկայացվում է 2024 թվականի կեսերի դրությամբ: Անցյալ տարվա զեկույցում նշվում էր, որ Չինաստանն ունի ավելի քան 500 միջուկային մարտագլխիկ:

«Պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ 2024 թ. կեսերի դրությամբ ՉԺՀ-ն ուներ ավելի քան 600 գործող միջուկային մարտագլխիկ։ Պաշտպանության նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը ՉԺՀ-ն կունենա ավելի քան 1000 գործող միջուկային մարտագլխիկ», - նշվում է զեկույցում։

Բացի այդ, Պենտագոնը հայտնում է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը նախատեսում է մինչև 2035 թվականն ավարտել արդիականացման իր ծրագրերը, իսկ 2049 թվականին՝ դառնալ «առաջնակարգ ռազմական ուժ»։

Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը մշակում է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք զգալիորեն կբարելավեն նրա միջուկային հրթիռային ուժը և կպահանջեն միջուկային մարտագլխիկների արտադրության ավելացում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում