Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, 203-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական իշխանություններին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների երեք զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոցներ են տեղափոխվել 38 զոհված և 203 տուժած», - ասվում է դեկտեմբերի 18-ին տարածված հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերի թիվը գերազանցել է 45 000-ը, ավելի քան 107 000 մարդ վիրավորվել է։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում